close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիական դատարանների որոշումները մեսիջ և զգուշացում են` ուղղված Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական

18 Հունիսի 2019, 18:32
 Ֆրանսիական դատարանների որոշումները մեսիջ և զգուշացում են` ուղղված Նիկոլ Փաշինյանին

Հայաստանն այսօր ժողովրդավարության և ազատության բաստիոնն է աշխարհում, ո'չ ԱՄՆ-ն ու ո'չ էլ Եվրոպան, այլ Հայաստանը, և, կախված այն բանից, թե Հայաստանն ինչ հաջողություն կունենա ժողովրդավարության գործում, կախված է աշխարհում ժողովրդավարության ապագան. կիրակի ՔՊ համագումարում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը սրանում և' կատակ է տեսնում, որին ասողը գուցե հավատում է, և' թաքնված իրական ու լուրջ խնդիր:

«Սա ՔՊ համագումարի երկրորդ «գյուտն է», թե`  աջակցեք հեղափոխությանը, կոպիտ ասած` ներդրումներ արեք, որովհետև եթե մենք տապալվենք, դուք էլ կտապալվեք: Այսինքն` եթե Փաշինյանը տապալվի, Թրամփը, փաստորեն, էլ նախագահ չի լինի ԱՄՆ-ում, այսպես ստացվեց մոտավորապես: Իսկ ավելի լուրջ` սա առաջարկ էր ԱՄՆ-ին և ԵՄ-ին, թե` գնեք ՀՀ-ի հեղափոխությունը, որովհետև նրանք չեն առնում: Այն է` վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի խոշոր տնտեսական ներդրում չի եղել ՀՀ տնտեսության մեջ, օտարերկրյա ներդրում չկա, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն չեն գնել այդ հեղափոխությունը, մինչդեռ Վրաստանը Սահակաշվիլիի օրոք միլիարդավոր դոլարների դրամաշնորհներ ստացավ` չհաշված վարկերը»,- նշեց նա:

 Քաղաքագետն անդրադարձավ նաև Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների և Արցախի Հանրապետության համայնքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումների պատճառներին:

 «Շատ ենք ասում, որ սա ադրբեջանական լոբբինգի հետևանք է: Գուցե, չեմ բացառում, բայց այստեղ ուրիշ խնդիր կա. առաջին անգամ ՀՀ վարչապետին մեսիջ ուղարկեցին, երբ Բրյուսելում գագաթնաժողովի նկարում Փաշինյանին ծածկեցին Պորոշենկոյով: Սա պատահականություն չէ, որովհետև Եվրամիությունն ունի իր խիստ ընդգծված արարողակարգը, այնտեղ ամեն ինչ հաշվի են առնում` ով ինչ կառուցվածք և հասակ ունի, ինչ տեսք ունի, որ նկարելուց հանկարծ այնպես չլինի, որ մեկը մեկին ծածկի: Սա միշտ հաշվի են առնում, ուստի պարզապես միտումնավոր փակեցին և ցույց տվեցին` դու մեզ համար այլևս նշանակություն չունես, որ գնացող Պորոշենկոն մեզ համար ավելի կարևոր է, քան դու: Վարչապետը, երևում է,  ոչինչ չհասկացավ սրանից: Ֆրանսիական դատարանների որոշումը երկրորդ զգուշացումն է` ուղղված ՀՀ վարչապետին, որ տես` Ղարաբաղի հարցով էլ կարող է դիրքորոշում փոխենք, ուստի տես, թե ինչ ես անում ԵՄ-ի հետ կապված: Բայց մենք տեսնում ենք, որ ՀՀ-ից որևէ արձագանք չկա, ընդհակառակը` ասում են, որ սա Ղարաբաղի հարցն է, թող իրենք էլ...Նայեք Զելենսկիին. մինչև ընտրվելը Մակրոնը հրավիրեց, մի հատ էլ երեկ է հրավիրել, արդեն երկու անգամ հրավիրել է երեք ամսվա մեջ, բայց Մակրոնը Փաշինյանին Փարիզ չի հրավիրում: Սա այն դեպքում, երբ վերջին 20 տարում Ֆրանսիան միշտ ՀՀ-ի համար եղել է ավագ գործընկերը ԵՄ-ում, մեր քաղաքական գործընկերը միշտ Ֆրանսիան է եղել: Սա մեսիջ է ՀՀ-ին, էլ չեմ ասում, որ ԱՄՆ-ն էլ ընդհանրապես չի հրավիրում: ՀՀ-ի իշխանությունները, ինչպես տեսնում ենք, սրա մասին պատկերացում չունեն, նրանց միակ պատկերացումը ՌԴ ղեկավարի հետ հանդիպելն էր»,- ամփոփեց քաղաքագետը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica