close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Թրամփիզմ» կոչվող մի երեւույթի ականատեսն ենք, որը խիստ ճաշակային եւ անձնականացված է. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Տարածաշրջան

18 Հունիսի 2019, 18:24
 «Թրամփիզմ» կոչվող մի երեւույթի ականատեսն ենք, որը խիստ ճաշակային եւ անձնականացված է. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի կարծիքով աշխարհն այսօր «Թրամփիզմ» կոչվող մի երեւույթի ականատեսն է, որը խիստ ճաշակային եւ անձանականցված է: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ յունիսի 18-ին՝ Մոսկվա ժամանելիս. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Անդրադառնալով Անվտանգութեան հարցերով բարձրագույն ներկայացուցիչների 10-րդ համագումարին՝ Շամխանին նշել է, որ այն լավագույն հարթակն է կարծիքների փոխանակաման համար մի երեւույթի մասին, որը ոչ գլոբալ է, ոչ էլ բազմակողմանի. ««Թրամփիզմը» միակողմանի մի երեւույթ է, որը հիմնականում անվտանգային եւ խիստ անձնական-ճաշակային բնույթ է կրում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի պաշտոնական հրավերով Շամխանին Մոսկվայում մասնակցելու է Անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների 10-րդ համագումարին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica