close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+6°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն այնպես է անում, որ Քոչարյանի վերադարձի գործընթաց սկսվի

Քաղաքական

18 Հունիսի 2019, 18:10
 Փաշինյանն այնպես է անում, որ Քոչարյանի վերադարձի գործընթաց սկսվի

ՔՊ-ն սկզբում որոշ տեղերում պարտություն կրեց ՏԻՄ ընտրություններում, մասնավորապես` Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, իսկ հետո աստիճանաբար կզիջի  իշխանությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

«Մարդկանց մոտ դժգոհություն կառաջանա, քանի որ հեղափոխական էյֆորիան ավարտվել է, և մարդիկ կսկսեն պահանջել` կա'մ գործ, կա'մ հրաժարական: Հիմա չեն պահանջում, քանի որ կիսամյակն է, բայց աշնանը, երբ տարին ավարտին կմոտենա, մարդկանց մոտ այդ պահանջն ի հայտ կարող է գալ, որովհետև ինչքա՞ն կարող են դիմանալ, երբ չկա օրակարգ, կյանքն էլ չի լավացել: Չեմ  կարող ասել, որ փողոցներում ցույցեր կլինեն, բայց դժգոհության ալիքը բարձրանում է իշխանության ոչ ադեկվատ պահվածքի պատճառով»,-նշեց քաղաքագետը:

 Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի դատական գործընթացին` Բադալյանըը շեշտեց, որ այստեղ կարող են հարցեր առաջանալ, քանի որ որոշ միֆեր հօդս ցնդեցին: «Կար մի միֆ, որ ՀՀ-ի հասարակությունը կոնսոլիդացված ատելություն ունի երկրորդ նախագահի նկատմամբ, բացասական վերաբերմունք, բայց մայիսի 18-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, այս մեկ ամսվա ընթացքում տեսե՞ լ եք որևէ հասարակական դժգոհություն երկրորդ նախագահի ազատման հետ կապված, բացի դատարանների դիմացի բողոքներից: Տեսե՞լ եք կոնսոլիդացված բողոքի ալիք, չեք տեսել, որովհետև այդ միֆը չկա: Վարչապետն այնպես է անում, որ երկրորդ նախագահը, որը քաղաքականությունից դուրս էր, վերադառնալու է, կամ վերականգնողական ինչ-որ գործընթաց է սկսվում, որը հետագայում կարող է ամրապնդել երկրորդ նախագահի դիրքերը: Եթե այս տեմպերով գնա, չեմ բացառում, որ ապագա իշխանության մեջ երկրորդ նախագահի կողմնակիցները որոշակի ազդեցություն ունենան: Իսկ թե այս իշխանությունը որքա՞ն կդիմանա, չեմ կարող ասել, մինչև հունվար երաշխիքը ունի, դրանից հետո չեմ կարող ասել»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի և Քոչարյանի հետ հանդիպման շուրջ դժգոհությանը, քաղաքագետը հիշեցրեց` երբ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլսը  ժամանակին բանտում հանդիպում էր «Սասնա ծռերի» հետ, ոչ ոք  չէր կանչում և ասում` ինչո՞ւ եք միջամտում երկրի ներքին գործերին:

Վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի ճակատագրին` Արմեն Բադալյանը նշեց. «Ոչինչ դեռ պարզ չէ, բայց ենթադրություններ կան, որ նա այլևս չի նստի, այլ ինչ-որ ձևով կազատվի քրեական գործերից, գուցե` ՍԴ-ի միջոցով, որից հետո մեկ-երկու օր աղմուկ կլինի, երրորդ օրն այլևս աղմուկ չի լինի, քանի որ հայ ժողովուրդը կարճ հիշողություն ունի»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica