close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի քաղաքացիների մասին տեղեկատվական բազան կգործի նոր անունով

Տարածաշրջան

18 Հունիսի 2019, 19:10
 Թուրքիայի քաղաքացիների մասին տեղեկատվական բազան կգործի նոր անունով

Թուրքիայի նախագահի աշխատակազմի թվայնացման գրասենյակի ղեկավար Ալի Թահա Քոչը հայտարարել է, որ «e-Devlet» կոչվող կայքը մոտ ապագայում հասանելի է դառնալու «Dijital Türkiye» անվանումով և ենթարկվելու է որոշակի փոփոխությունների։

Նա նշել է, որ այս համակարգի նպատակն է ապահովել բոլոր նախարարությունների միջև կոորդինացումը, թվայնացնել բոլոր տեղեկությունները։ Համակարգը, ըստ թվայնացման գրասենյակի ղեկավարի, հավակնում է տեղ զբաղեցնել աշխարհում նման համակարգերի առաջին քսանյակում: 

Հիշեցնենք, որ հենց այդ «e-Devlet» կայքի միջոցով էին Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ փորձում տեղեկություն ստանալ իրենց նախնիների ու ծագման վերաբերյալ. հաղորդում է ermenihaber.am կայքը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica