close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրդական կուսակցության առաջնորդը բանտից դիմել է քրդերին՝ Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին աջակցելու կոչով

Տարածաշրջան

18 Հունիսի 2019, 17:58
 Քրդական կուսակցության առաջնորդը բանտից դիմել է քրդերին՝ Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին աջակցելու կոչով

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը, որը 2016 թվականից ի վեր բանտում է` «թուրք ազգին վիրավորելու» մեղադրանքով, բանտից կոչ է արել քրդերին` հունիսի 23-ին Ստամբուլ քաղաքի ընտրություններում ձայն տալ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։

Тwitter սոցիալական կայքում իրար հաջորդած 7 գրառումներում նա  ասվում է. «Հարկադրաբար կրկին անցկացվելիք ընտրություններին քիչ մնաց։ Վստահ եմ, որ ձեզ մոտ տարակուսանք չկա։ Եթե ցանկանում եք ուղի հարթել ժողովրդավարության, հավասարության, արդարության, խաղաղության և ազատության համար, ապա պետք է հետևեք ԺԴԿ դիրքորոշմանը։ Հավատում ենք, որ այսօր պետք է աջակցենք պրն Իմամօղլուի կարգախոսին։ Որովհետև բոլորս ենք գեղեցիկ։ Ոմանք արդեն պետք է հասկանան, որ հարկադրաբար գեղեցկություն չի լինում»։

Նշենք, որ «Ամեն ինչ լավ է լինելու» կարգախոսով հանդես եկող Իմամօղլուն հարցումների արդյունքում առաջատար է համարվում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica