close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը տարվել է եվրասիական հովերով և բռնել ՀՀԿ-ի ու ՀՀՇ-ի ճանապարհը. քաղաքագետը` ՔՊ-ի` շեֆին «ոչ» չասող կառավարելի կազմի և Փաշինյանի` իրարամերժ մտքերի մասին

Քաղաքական

18 Հունիսի 2019, 16:58
 Փաշինյանը տարվել է եվրասիական հովերով և բռնել ՀՀԿ-ի ու ՀՀՇ-ի ճանապարհը. քաղաքագետը` ՔՊ-ի` շեֆին «ոչ» չասող կառավարելի կազմի և Փաշինյանի` իրարամերժ մտքերի մասին

Ժողովրդավարական երկրներում կուսակցական համագումարները քաղաքական ուժի գործունեության հանրագումարն են, քանի որ հնչեցվում են որոշակի տեսակետներ, ընդունվում են բանաձևեր, հայտարարություններ, ինչը չեղավ կիրակի օրը կայացած` ՔՊ համագումարից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

«Ոնց որ եղավ ու անցավ, ինչ-որ հավաք էր, մինչդեռ համագումարն այդպես չի լինում, քանի որ այն ժողովրդավարական երկրներում կուսակցական ուղերձներ հնչեցնելու հարթակ է: Սա ոնց որ հավաքվեցին, խոսացին, գնացին, էլի»,-ն շեց նա:         

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մեսիջներին և հակասական մտքերին, քաղաքագետը նախ առանձնացրեց «իզմ»-երի մերժումը: Ըստ նրա`  եթե չկա այդքան մերժելի «իզմ»-ը, որը միավորում է, մարդը սկսում է միայն իր համար աշխատել, թեպետ Փաշինյանը, այն մերժելով, միևնույն ժամանակ խոսեց բաներից, որտեղ դարձյալ «իզմ» կա: Այսինքն` չի կարող կուսակցությունն առանց «իզմ»-երի լինել, դրա բացակայության դեպքում առաջ է գալիս կարիերիզմը:

 «Չնայած հետո վարչապետը 4 կետ ներկայացրեց, որոնց հիման վրա իրենց կուսակցությունը պետք է գործունեություն իրականացնի` պետականամետություն, անհատականություն կամ ինդիվիդուալիզմ, «իզմ»-ից խուսափում են, բայց այստեղ «իզմ» կա, պատրիոտիզմ, նորից «իզմ» կա: «Իզմ»-երը քաղաքական «սոսնձի» դեր են խաղում մեկ կուսակցության մեջ մարդկանց միավորելու հարցում, դրանք ցույց են տալիս այն ճանապարհը, որով իշխանության ղեկին հայտնված կուսակցությունը պետք է տանի իրեն։ Օրինակ` ինչպիսին պիտի լինի եկամտահարկը` պրոգրեսի՞վ, թե՞ համահարթեցված: Սա արժեհամակարգային մոտեցում է, և սրանից կախված որոշում են` ավելի շատ ձա՞խ, թե՞ աջ հայացքներ ունես: Ձախ հայացքներ ունեցողները նշում են, որ ով շատ  եկամուտ ունի, շատ պիտի վճարի, ով քիչ` քիչ, իսկ ազատական հայացքներ ունեցողները նշում են, թե դա կարևոր չէ, և եթե մարդը լավ է աշխատում, ինչո՞ւ պիտի շատ վճարի: Մենք տեսնում ենք, որ իշխանություններն իրենց առօրյա քաղաքականության մեջ առաջնորդվում են լիբերալիզմի գաղափարներով, բայց համագումարի ժամանակ «իզմ» չեն ընդունում»,- շեշտեց Արմեն Բադալյանը` հավելելով, որ ինդիվիդուալիզմը, որի մասին խոսել է վարչապետը, լիբերալիզմի անկյունաքարային գաղափարներից մեկն է:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք «իզմ»-երը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում․ սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն, և մենք մեր անելիքները ձևակերպում ենք` ըստ այդ բարձրագույն ինստիտուտների զարգացման շահերի»:

Անդրադառնալով ՔՊ վարչության կազմին և այն բանին, որ Փաշինյանը չի ղեկավարում վարչությունը, քաղաքագետը  շեշտեց, որ միևնույն է` հարցերը Փաշինյանն է լուծելու:  

 «Սա նման է ռուսական տարբերակին, երբ  գիտենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը փաստացի Պուտինն  է ղեկավարում, բայց Մեդվեդևն է նախագահը, բայց հո գիտենք, որ ամեն ինչ Պուտինն է որոշելու: Այ մոտավորապես այսպիսի եվրասիականության հովերն են սկսել վարչապետի վրա փչել, կամ ի սկզբանե է եղել: Սա անհասկանալի էր: Երկրորդ` վարչության կազմն էր անհասկանալի, որտեղ բոլորը ՔՊ հիմնադիրներն են, այնտեղ չկա «Մերժիր Սերժին» նախաձեռնության որևիցե ակտիվիստ, որոնք մամուլում հայտնի են որպես սորոսական: Այսինքն` երիտասարդական, տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց խումբ չէր, այլ ավելի շուտ նմանվեց մեկ մարդու կողմից ղեկավարվող մարդկանց խմբի: Սա այն երևույթն էր, որն աստիճանաբար կատարվեց ՀՀԿ-ի հետ, երբ 20-25 տարի առաջ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ սկսեցին դուրս գալ, ու մնացին մարդիկ, որոնք ընդունում էին Սերժ Սարգսյանի միանձնյա ղեկավարությունը: Մենք տեսանք, թե դա ինչի բերեց: Նույնը ՀՀՇ-ի ժամանակ էր: Իրենց թվում է, որ երբ կուսակցությունը մաքրում են այլ կարծիք ունեցողներից, այն ավելի հզոր է դառնում, մինչդեռ` որքան կուսակցության մեջ շատ տեսակետներ լինեն, այդ թվում` ղեկավար կազմում, կուսակցությունը դրանով է հարուստ: Իսկ մոնոլիտ կուսակցությունը թույլ է, երբ ներսի մարդիկ «ոչ» չեն ասում ղեկավարին: Մի առիթով Փաշինյանն ասաց` եթե ինչ-ոչ թևեր լինեն գործադիրում, կկտրի դրանք: Սա մենք հասկանում ենք նաև կուսակցության մասով, և տեսանք, որ սորոսական թևը կտրվեց»,-ընդգծեց Արմեն Բադալյանը:

 


Համշէնական ապրումներ
18 Հուլիսի 2019, 20:30 Համշէնական ապրումներ
ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica