close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դժգոհ է «Քաղաքացիական պայմանագիր»-ի վարչության կազմից

Հարցազրույց

18 Հունիսի 2019, 16:12
 «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դժգոհ է «Քաղաքացիական պայմանագիր»-ի  վարչության կազմից

 Yerkir.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմում կանանց ներկայացվածությունը քիչ է։ Դա մտահոգի՞չ է Ձեզ համար։

- Քիչ է, ու դա խնդիր է և արտացոլում է ամբողջ հասարակության խնդիրը: Մյուս կողմից`  քիչ էին նաև թեկնածուները, և թեկնածուների համամասնության տեսանկյունից՝ ընդամենը 9 թեկնածու է առաջադրվել: այստեղ նաև ինքնաառաջադրման ու նախաձեռնողականության խնդիր է, բայց ես սա դիտարկում եմ որպես հասարակության մեջ առկա ընկալումների ու մոտեցումների ուղղակի արտացոլում փոքր մոդելի ընտրության վրա։

-Այսինքն` կարծրատիպերը պահպանվո՞ւմ են:

-Բնականաբար, նույն մարդիկ են, նույն պատվիրակները, նրանք չեն կարող գերընկալումներ ունենալ։ Բոլորն այն հասարակության ներկայացուցիչներն են, որոնք, այո, ունեն նույն պատկերացումները։ Բայց, կրկնում եմ, համամասնության խնդիր է։ Մինչդեռ տղամարդ թեկնածուներն ավելի շատ են եղել։

-Ո՞րն է պատճառը, որ քիչ են եղել թեկնածուները։ Ազգային ժողովում, կարծես, չկա այդ խնդիրը։

-Չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ապա ոչ բոլոր կին պատգամավորներն են, որ կուսակցական են, այդ թվում նաև ես, Հերիքնազ  Տիգրանյանը և այլք։ Երկրորդ՝ հստակ է, ու ես անընդհատ եմ ասում, որ այն հասարակություններում, որտեղ հավասարության նշանը արմատավորված չէ ու արմատացած չէ ամբողջակաան պատկերացումների տիրույթում, այդտեղ քվորումը պարտադիր է։ Ազգային ժողովում ունենք 24 տոկոս կին ներկայացուցիչներ՝ ըստ ընտրական օրենսգրքի։ Եվ կարծում եմ՝ ներկուսակցական ընտրություններում, կառավարությունում, Վահե Գրիգորյանն ասաց՝ ՍԴ-ում  անգամ պետք է լինի այդ քվոտավորումը։ Բայց քվոտավորումը նաև կանանց նախաձեռնողականության պատճառով է, որովհետև կանայք էլ ունեն այդ ընկալումներն ու կարծրատիպերը։`

- Բացի «պետք է լինի» ձևակերպումից, այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել։

-Կուսակցությունների մասին օրինագիծը, որ բերվի օրակարգ, ես այդ հարցը բարձրացնելու եմ։ Ընտրական օրենսգրքի դեպքում նույնպես ենթադրվում է, որ կլինի քվոտայի բարձրացում: Գործադիրի դեպքում մի քիչ բարդ ընթացք է, որովհետև հարցը պետք է ավելի լավ քննարկում ունենա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica