Հայաստանը ներառվել է գաստրոզբոսաշրջության առումով լավագույն երկրների հնգյակում
Հասարակություն

Ռուսական ТурСтат վերլուծական գործակալությունն առցանց քվեարկության արդյունքում Հայաստանը ներառել է գաստրոզբոսաշրջության առումով լավագույն երկրների ու քաղաքների հնգյակում:
Հարցման արդյունքում վարկանիշային աղյուսակի առաջին տեղում հայտնվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքը, որին հետևում են Վրաստանը, Կազան և Մոսկվա քաղաքները, Հայաստանը, Մերձմոսկվան, Բելառուսը, Իտալիան, Ֆրանսիան, Վլադիմիրի շրջանը և Կրասնոդարի երկրամասը:
Հայաստանի օգտին քվեարկել է հարցվածների 10%-ը: