close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ. Վրաստանի ԱԳՆ

Տարածաշրջան

18 Հունիսի 2019, 12:48
 Երբ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին İmedi Live հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող համատեղ ռազմավարական նախագծերը համապատասխանում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի  և հարևան Թուրքիայի շահերին. հայտնում է Грузия Онлайн-ը:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է, ապա` հավելել. «Երբ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ»։

Զալկալիանին նաև  անդրադարձել է Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեությանը` նշելով, որ կարևոր է, որ կողմերը կոնսենսուսի հասնեն:

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica