close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն պատգամավորները, որոնք կքվեարկեն Վահե Գրիգորյանի օգտին, դրանով իսկ կքվեարկեն գրպանային արդարադատություն ձևավորելու օգտին. բողոքի ակցիա` խորհրդարանի առջև

Հասարակություն

18 Հունիսի 2019, 11:55
 Այն պատգամավորները, որոնք կքվեարկեն Վահե Գրիգորյանի օգտին, դրանով իսկ կքվեարկեն գրպանային արդարադատություն ձևավորելու օգտին. բողոքի ակցիա` խորհրդարանի առջև

Այսօր խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա է իրականացվում Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու դեմ:

Ցույցը համակարգողի խոսքով` իրենք ամեն ինչ փորձելու են անել, որ այսօր Վահե Գրիգորյանի ընտրվելու գործընթացը չկայանա: «Մենք, այս պահի դրությամբ, չենք ուզում հավատալ, որ մեր նախաձեռնած ակցիան արդյունք չի ունենալու, հետևաբար` նաև հետագա քայլերի մասին այժմ բարձրաձայնել չենք ցանկանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա` միաժամանակ շեշտելով, որ որոշակի կոչեր ունեն, որոնք հնչեցնելուց և իրենց ձայնը լսելի դարձնելուց հետո, ամենայն հավանականությամբ, կդադարեցնեն ակցիան:

«Մեր հորդորը, կոչը ուղղված է ինչպես խմբակցություններին, այնպես էլ առանձին պատգամավորների: Հարցադրումներ ունենք նաև Վահե Գրիգորյանին»,- մանրամասնեց ցույցը համակարգողը:

Նա հնչեցրեց իրենց հարցերը: Մասնավորապես` շուրջ մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանի հորդորով 10 հասարակական կազմակերպություններ և 73 փաստաբաններ կոչով դիմեցին ՀՀ նախագահին, որ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման և ընտրության հարցում կիրառվի արդարության և իրավահավասարության հիմքի վրա թափանցիկ ընթացակարգով կազմակերպված գործընթաց: «Նախագահը հետևեց Ձեր հորդորին և նախորդ երեք թեկնածուների առաջադրման ընթացակարգն անցկացրեց մրցութային կարգով, սակայն 2019 թվականի մայիսի 31-ին, երբ առաջադրվում էր Ձեր թեկնածությունը, չգիտես` ինչու, շրջանցվեց այդ ընթացակարգը: Կուզենայի իմանալ Ձեր կարծիքն այս կապակցությամբ: Արդյո՞ք արդարացված եք համարում այն ընթացակարգը, որը մեկ տարի առաջ պնդում էիք որպես չափորոշիչ, իսկ այսօր շրջանցվել է Ձեզ հետ կապված»,- դիմելով Վահե Գրիգորյանին` հարց ուղղեց ցույցը համակարգողը, ապա շարունակեց.  «Շարունակաբար պնդել եք իշխանության երեք ճյուղերի տարանջատման գաղափարի, ժողովրդավարական սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Այսօր, առաջադրվելով երկրի արդարադատության համակարգի կարևորագույն պաշտոններից մեկի թեկնածու, չե՞ք շարունակելու ուղղորդվել «Գործադիրը միշտ ճիշտ է»՝ Ձեզ համար ընդունելի կարգախոսով»:

Նա նաև շեշտեց, որ Վահե Գրիգորյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանի դատական համակարգն անկախ չի եղել: «1995 թվականի սահմանադրական հանրաքվեն անցկացվել է առանց կեղծիքների՞, թե՞ ոչ, արդյո՞ք դատական համակարգն ավելի ազատ է եղել 1995-2005 թթ., թե՞ 2005 թվականից հետո ընկած ժամանակահատվածում: Մենք ցանկանում ենք Վահե Գրիգորյանի կարծիքն իմանալ պարոն Գագիկ Ջհանգիրյանի (նախկին զինդատախազ) մասով. արդյո՞ք Դուք Ջհանգիրյանին համարում եք փորձառու պետական գործիչ, թե՞ ընտրակեղծարարության հիմնադիրներից մեկն է Հայաստանում: Որքանո՞վ եք բարոյական համարում վերցնել մեկ մարդու ձեռքից մանդատ, որին շուրջ մեկ տարի շարունակ քննադատել եք: Շուրջ մեկ տարի նախագահ Արմեն Սարգսյանին համարելով ոչ լեգիտիմ՝ արդյո՞ք ընտրվելուց հետո կլինեք արդարադատության համակարգի լեգիտիմ դատավոր»,- հարցերը թվարկեց ակցիան համակարգողը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև ԱԺ խմբակցություններին ու առանձին պատգամավորների հորդորեցին քվեարկությունից առաջ դրսևորել խոհեմություն ու քվեարկել Հայաստանի Հանրապետության օգտին` չմտնելով ոչ լեգիտիմ քաղաքական գործարքների մեջ և չստանձնել այդ պատասխանատվությունը:

«Այն պատգամավորները, որոնք կքվեարկեն Գրիգորյանի օգտին, դրանով իսկ կքվեարկեն գրպանային արդարադատություն ձևավորելու օգտին, հետևաբար` մեր կոչն է՝  բոյկոտել` օգտվելով քվեարկության փակ, գաղտնի բնույթից, չքվեարկել կամ դեմ քվեարկել թեկնածուին: Կոչ ենք անում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, բոյկոտել Գրիգորյանի թեկնածության քվեարկության գործընթացը: Կոչ ենք անում չքվեարկել Վահե Գրիգորյանի օգտին նաև «Իմ քայլը» խմբակցության արժանապատիվ պատգամավորներին, իսկ մենք կարծում ենք, որ այդպիսիք կան «Իմ քայլում»: Մերժելով Վահե Գրիգորյանին` մենք «ոչ» ենք ասում լևոնիզիմին, ֆաշիզմին, կամայականությանը, բռնությանը: Մենք չենք ցանկանում, որ, ի դեմս Վահե Գրիգորյանի, ՀՀ արդարադատությունը ձեռք բերի ֆաշիստական կամակատար գործիք»,- հայտարարեց բողոքի ակցիան համակարգողը:

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica