close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաուդյան Արաբիան շարունակում է Իրանին մեղադրելու անընդունելի գործընթացը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Տարածաշրջան

18 Հունիսի 2019, 11:20
 Սաուդյան Արաբիան շարունակում է Իրանին մեղադրելու անընդունելի գործընթացը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի մեղադրանքները, որոնց համաձայն՝ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման համար. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Սաուդյան Արաբիան տարածաշրջանում փոփոխականների ընկալման բացակայության պատճառով լարվածություն է հրահրում՝ իր ռազմականացված քաղաքականությամբ եւ ճգնաժամ սադրելով»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ նշելով, որ բին Սալմանի մեղադրանքները վկայում են Սաուդյան Արաբիայի՝ իրավիճակը չընկալելու եւ սխալ մոտեցման մասին:

 Մուսավին հույս է հայտնել, որ Ռիադը ճիշտ ուղու վրա կկանգնի եւ նոր՝ երկխոսության ու փոխգործակցության վրա հիմնված քաղաքականություն կվարի: «Իրանի Իսլամական Հանրապետությունը, անկասկած, կողջունի այս նոր մոտեցումը»,- ասել է նա:    

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica