close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խարկովում ադրբեջանցիները հայ տղային ցած են նետել պատուհանից. մանրամասներ

Աշխարհ

18 Հունիսի 2019, 10:30
 Խարկովում ադրբեջանցիները հայ տղային ցած են նետել պատուհանից. մանրամասներ

Ուկրաինայի Խարկով քաղաքում 18-ամյա հայ երիտասարդի հրել են և ցած նետել պատուհանից. հայտնում է ХарківTimes-ը:

Դեպքի մանրամասները պատմել է նրա հայրը` Սերգոն: Պարզվում է` Խարկովի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանի հարևանը հանրակացարանում եղել է ազգությամբ ադրբեջանցի: Այդ չարաբաստիկ օրը նա  Արթուրին պիկնիկի է հրավիրել: Ավելի ուշ Արթուրը հասկացել է, որ ադրբեջանցիներն իր դեմ թակարդ են լարում՝ պայուսակի մեջ փորձելով թմրանյութ գցել։ Երբ նրանք դուրս են եկել, հայ ուսանողը փակվել է սենյակում և սկսել ադրբեջանցիների թողած իրերը պատուհանից դուրս նետել: Ադրբեջանցիները վերադարձել են, կոտրել դուռը և, ծեծելով հայ ուսանողին, նրան պատուհանից ցած նետել։

Արթուր Մարտիրոսյանը հրաշքով ողջ է մնացել։  Պատուհանից ընկնելուց հետո նրան հաջողվել է փախչել ադրբեջանցիներից: Այժմ նա հիվանդանոցում է:

Արթուրի հայրը կարծում է, որ այդ կերպ նրանք ցանկացել են գումար շորթել, քանի որ Արթուրի ընտանիքը ապահովված է, իսկ այդ մասին իր ընկերներին կարող էր պատմել տղայի հարևան ադրբեջանցին:

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica