close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախյան հիմնահարցը՝ առանցքային

Թեմա

17 Հունիսի 2019, 21:22
 Արցախյան հիմնահարցը՝ առանցքային

ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ առկա են լարված հարաբերություններ: Ինչքան էլ երկու կողմից բացատրություններ տրվեն, հավաստիքներ հնչեցվեն սոցիալական ցանցերում, այս կամ այն ճամբարին պատկանող զանգվածային լրատվական միջոցներում առկա են մեղադրանքների եւ հակասությունները բացահայտող երկկողմանի հրաձգություններ: Լարվածությունը սկսվել է դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրական քարոզարշավի ժամանակ, երբ պատգամավորական թեկնածու Սասուն Միքայելյանը 2018 թվականի ապրիլի իշխանափոխությունը առավել արժեւորեց, քան Արցախյան հաղթանակը:

Բանն այն է, որ վերջին 20 տարիներին, մինչեւ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունը Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության դաշտում առանցքային տեղ է գրավել Արցախյան հիմնահարցը: Մինչեւ իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ավարտը պայմանավորվել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իշխող ընտրանու ներսում գոյություն ունեցող հակասությունների պատճառով: Չենք կարող չնկատել, որ Արցախյան հիմնահարցի դոմինանտությունն օգտագործվել է իշխանության դեմ ուղղված արդարացի պահանջներին դիմակայելու համար, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել հասարակության որոշ շերտերի մեջ Արցախյան հարցի շուրջ զգայունության ձեւավորման հարցում:

Այսուհանդերձ, Արցախյան հիմնահարցի առանցքայնությունը դարձել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի գաղափարական լիցք, որը համայն հայության մոտ կարեւոր նշանակություն ունի՝ թե՛ սփյուռքյան մակարդակում հայապահպանության եւ թե՛ ներհայաստանյան մակարդակում ինքնապաշտպանության եւ ձեռք բերածի պահպանման ու զարգացման ուղու մեջ: Հենց այդտեղից է իմաստավորվում Դաշնակցության ռազմավարական մոտեցումները խտացնող, ներկա օրերում մեզ անհրաժեշտ՝ «Զարգանալ՝ չզիջելով» կարգախոսի ուղերձը:

Այսօր Հայաստանի տարածքը, ի շնորհիվ ազատագրական պայքարում ձեռք բերած հաջողությունների, 42 հազար քառակուսի կիլոմետր է, որի պահպանումն ու բարգավաճումը պետք է լինի հայկական պետական համակարգի կարեւորագույն առաքելությունը:

Ելնելով վերոնշյալից, Արցախի պետական համակարգի առանցքային հիմնահարցը նաեւ որպես անվտանգության տարր պետք է հանդիսանա Արցախի տարածքի զարգացումն ու 12 հազար քառակուսի կիլոմետր կազմող անկախ երկրի բարգավաճումը: Այս կարեւորագույն ուղին է, որի հիման վրա պետք է ձեւավորվի համազգային զարգացման հեռանկարը:

Վերադառնալով Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ առկա լարվածությանը, ՀՅ Դաշնակցությունը համոզված է, որ այս հարցը կլուծվի ԱՀ եւ ՀՀ միջեւ ռազմավարական դաշինքի կնքման միջոցով: Այսպիսով կկանխարգելվեն կամայական կամ ճաշակային մոտեցումները, եւ պարզ ու հստակ կդառնա յուրաքանչյուր կողմի սահմանները եւ պարտավորությունները մյուսի նկատմամբ: Բնական զարգացում ապահովելու համար պարտավոր ենք կանխարգելել յուրաքանչյուր ճնշում: Դա կարող է լինել թե՛ ներքին եւ թե՛ արտաքին դաշտից:

Քաղաքական վերադասավորումների լույսի ներքո վերը նշված հարցերը այն հիմնադրույթներն են, որոնց հիման վրա յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ձեւավորի իր տեսլականը եւ շունչ ու հոգի տա Արցախի քաղաքացու պատվերին:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 հունիսի, 2019թ.

aparaj.am

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica