close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ընդլայնվե՞լ է

Հասարակություն

17 Հունիսի 2019, 16:36
 Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ընդլայնվե՞լ է

Երևանի ավագանիում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցն այսօր դրվել է քննարկման:

Նախագծում, նշվածի համաձայն, աշխատավարձերի այսպիսի չափի մասին է խոսքը:
 
Նշենք, որ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ  Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը, դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին, ասել է.  «7 խորհրդական ունենալը ձեզ համար ճոխություն է»:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հաստիքացուցակն «ուռճացված» է որակել՝ ասելով, որ նույն նախագիծն է՝ հանած աշխատանքային ֆոնդը:

«Ինչպես էր կառավարվում, ինչպես էին աշխատում, եկեք չանդրադառնանք, բայց հիմա ամեն մի դիմում մշակվում է: Պահանջը երեքից չորս անգամ մեծացել, է, բայց նախկինում ավելի քիչ ծավալն են արել նույն հաստիքներով: Մենք ճկռալով աշխատում ենք: Այո´, իրավաբանականում, ճարտարապետականում պիտի բարձրացնենք, վարչության պետերն անընդհատ գալիս, ասում են, որ չեն հասցնում: Օպտիմալացումը  չի նշանակում միայն կրճատում: Այս հաստիքացուցակն այսօր շատ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որը գալիս է: Ես ցավում եմ, որ չեք տեսնում տարբերությունը: Այսօր չկա որևիցե դիմում, որ օրենքից դուրս, խախտումներով է մշակվում, ինչ-որ անուն-ազգանուններով»,- Խաժակյանի ասածին արձագանքել է Մարությանը:

 
 
 
 
Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica