close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+15°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են CONIFA-ի ֆոտոմրցույթի հաղթողները

Արցախ

17 Հունիսի 2019, 16:12
 Հայտնի են CONIFA-ի ֆոտոմրցույթի հաղթողները

Հունիսի 16-ին տեղի է ունեցել Conifa Artsakh ֆոտոմրցույթի հաղթողների պարգեւատրումը: Ներկայացված 100 լուսանկարներից լավագույն 3-ի հեղինակները՝ Դավիթ Ղահրամանյանը, Մարիետա Դանիելյանը, Նոնա Սաղյանը, ճանաչվել են հաղթողներ եւ պարգեւատրվել հավաստագրերով եւ մրցանակներով:

Conifa ֆուտբոլի Եվրոպայի առաջնության PR-ի եւ մարքեթինգի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը նշել է, որ ֆոտոմրցույթը նպատակ է ունեցել  ցուցադրելու ֆուտբոլային Արցախն ու Արցախի ֆուտբոլային ժառանգությունը՝ խորհրդային ժամանակներից սկսած:

Մարիետա Դանիելյանի լուսանկարում ժողովուրդների մեջ կամուրջներ կառուցելու գաղափարն է արտահայտվել, իսկ Նոնա Սաղյանը ներկայացրել է Արցախի ֆուտբոլը:

Դավիթ Ղահրամանյանի խոսքերով՝ Արցախը ցույց է տվել աշխարհին, որ ունի արժանի սպորտ, կրթություն եւ մշակույթ:

Անդրադառնալով լուսանկարին՝ նշել է, որ մեր հավաքականի առաջին գոլից տպավորված եւ հաղթական բռունցքը վեր պարզած Մարտին պապիկին լուսանկարել է պատահական:

«Լուսանկարի հայտնի պապիկը արցախցու ոգու մարմնավորումն է՝ անկոտրում կամքով ու պայքարի ոգով», – եզրափակել է նա:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica