close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+6°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա մոլեռանդության հասնող հետապնդում է. Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը

Արցախ

17 Հունիսի 2019, 11:25
 Սա մոլեռանդության հասնող հետապնդում է. Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը

Tert.am-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը:

«Ֆրանսիական սահմանադրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում և նրանց  տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի միջազգային հանձնառությունները: Հռչակագիրը իրենից ներկայացնում է հայտարարություն երկու ժողովուրդների միջև՝ սպորտի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում բարեկամություն հաստատելու մասին։ Այն որևե կերպ չի ոտնահարում գործադիր իշխանության իրավասությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում», նշել է քաղաքապետը։

«Սա մոլեռանդության հասնող հետապնդում է, որը ես դժվարանում եմ բացատրել, բայց որի սկզբնաղբյուրը ակնհայտորեն դիվանագիտական շրջանակներում է»,- բացատրել է Պասկալ Դոլը։ «Համենայն դեպս, զարմանալի է, որ չեղարկման է ենթարկվում բարեկամության մասին պարզ մի հայտարարություն և, մասնավորապես, երբ այն արված է տեղական մարմնի պատգամավորի կողմից, մի երկրում, որը որը խոսքի ազատության առաջատարն է համարվում: Նշեմ, որ քաղաքական և դատաիրավական նման մոլեռանդությունը գործում է միայն Արցախի դեմ»,- եզրափակել է Պասկալ Դոլը:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica