Նիկոլ Փաշինյանը խոստանում է`ֆեյքերն ու dislike դնողները կհայտնվեն «բոմժի» կարգավիճակում
Քաղաքական

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ լիբերալ է, թչ ցենտրիստ, ոչ սոցիալ-դեմոկրատ, այլ` քաղաքացիական: Ըստ Նիկոլ Փաշինյանի, աշխարհն արագ է փոփոխվում, և իրենք իրենց դուրս են թողում եղած գաղափարախոսական ստանդարտներից, հայտարարելով գաղափարական նոր հարթություն, այն է` քաղաքացիական:
Խոսելով աշխատատեղերի մասին, նա շեշտեց ֆեյքերին և յութուբում dislike դնողներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով` աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրվեին նաև այյն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար:
«Չնայած, մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և dislike դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- նշեց վարչապետը: