close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումից առաջ Իրանը հրթիռ է արձակել ամերիկյան անօդաչուի ուղղությամբ. CNN

Աշխարհ

15 Հունիսի 2019, 15:30
 Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումից առաջ Իրանը հրթիռ է արձակել ամերիկյան անօդաչուի ուղղությամբ. CNN

Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումից մի քանի ժամ առաջ իրանցի զինվորականները «ցամաք-օդ» դասի հրթիռ են արձակել ամերիկյան անօդաչու թռչող սարքի ուղղությամբ, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ նման տեղեկություն է հայտնել ամերիկացի մի պաշտոնյա: Նրա խոսքով՝ իրանցիները նկատել են ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան անօդաչու սարքը և դրա ուղղությամբ հրթիռ են արձակել:

«Հրթիռը թռել է սարքի կողքով՝ ընկնելով ջուրը»,- ասել է անանուն պաշտոնյան ։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումից հետո ծոցի շրջան է ուղարկել Mason (DDG 87) անունով հրթիռային ականակիրը: ԱՄՆ-ն միջադեպի համար մեղադրել է Թեհրանին: Իրանը, սակայն, հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica