close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելը չի աջակցել Դուշանբեում ընդունված հռչակագրի մի քանի դրույթների

Աշխարհ

15 Հունիսի 2019, 13:40
  Իսրայելը չի աջակցել Դուշանբեում ընդունված հռչակագրի մի քանի դրույթների

Իսրայելը չի աջակցել  Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի մի քանի դրույթներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են Երուսաղեմի կարգավիճակի հարցով միակողմանի գործողությունները չընդունելուն. հայտնում է РИА Новости-ն:

Խոսքը 17,18 և 19 կետերի մասին է:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը պաղեստինցիների` անկախ պետություն ստեղծելու ( 1967 թվականի  հունիսի 4-ի սահմաններում` Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով) իրավունքին: Այդ մասին ասվում է ընդունված հռչակագրում. հայտնում է РИА Новости-ն:

Մասնակիցները նաև հանդես են եկել միակողմանի որոշման դեմ, որը կարող է հանգեցնել Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխությանը:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica