Գերմանիան կմեծացնի պաշտպանության համար ծախսերը
Աշխարհ

Գերմանիայի պաշտպանության համար ծախսերը կմեծացվեն հաջորդ տարի: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով երկրի զինված ուժերի օրվա կապակցությամբ միջոցառմանը. հայտնում է РИА Новости-ն:
«Լավ է, որ տարիներ շարունակ մենք մեծացնում ենք մեր անվտանգության, մեր բունդեսվերի համար բյուջեն, և մենք կանենք դա նաև հաջորդ տարի»,-ասել է Մերկելը: