Շրյոդերը Ղրիմի միացումն օրինական է համարում
Աշխարհ

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարել է, որ Ղրիմը միացվել է Ռուսաստանին օրինական ճանապարհով. հայտնում է РИА Новости-ն:
Նա ասել է, որ Ղրիմը պատմական ռուսական տարածք է, և երբ Խրուշչովը փոխանցեց թերակղզին Ուկրաինային, դա պայմանավորված էր երկրի ղեկավարմանը սովետական մոտեցման առանձնահատկոթյան հետ:
«Սովետական ժամանակահատվածում նշանակություն չուներ` ում կմիանա Ղրիմը: Իսկ այժմ, դա այսպես չէ»,-հավելել է Շրյոդերը: