Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով. Դավիթ Տոնոյան
Քաղաքական

ԱԺ-ում լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հիշեցրեցին, որ առաջնային գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, դրանք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Նախարարն արձագանքեց. «Մերն էլ է թռչում ամբողջ երկայնքով, հանգիստ եղեք»:
Տոնոյանը վստահեցրեց, որ երեկվա և այսօրվա զեկույցներով սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է:
Հարցին՝ ամեն դեպքում պատերազմի սպառնալիք կա՞, նախարարը պատասխանեց. «Եթե պատերազմի անմիջական սպառնալիք լինի, ես ձեզ կտեղեկացնեմ անպայման»:
ՀՀ պաշտպանության նախարարը չցանկացավ դեռևս մեկնաբանել Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: «Մենք հիմա այս փուլում վերլուծում ենք այդ զորավարժությունները»,- նշեց նա: