close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը

Քաղաքական

12 Հունիսի 2019, 17:14
 Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ հանդիսանում եք ոչ միան մեր անվերապահ բարեկամը, այլ նաև համաքաղաքացին»,- նշել է վարչապետը և Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռուքեին և շնորհակալություն հայտնել նրան հայանպաստ գործունեության համար: 

Ռենե Ռուքեն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել. «Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Դեռևս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս և եղել հայկական հարցի անվերապարհ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ և բարեկամ»: Ռենե Ռուքեն վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում ևս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը:    

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնաահատում պարոն Ռուքեի գործունեությունն ու այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:  

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
16 Սեպտեմբերի 2019, 17:20 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
Թումանյանական օր
16 Սեպտեմբերի 2019, 14:15 Թումանյանական օր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica