close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե զորավարժություն է` մեզ մնում է ակտիվ հետևել դրանց. փորձագետը` «Անխախտ եղբայրություն 2019»-ի մասին

Հասարակություն

12 Հունիսի 2019, 16:37
 Եթե զորավարժություն է` մեզ մնում է ակտիվ հետևել դրանց. փորձագետը` «Անխախտ եղբայրություն 2019»-ի մասին

«Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն այն տեսակետին է, որ «Անխախտ եղբայրություն 2019» զորավարժությունները, ըստ հայտարարվածի, հակահարձակողական էին, ըստ բնույթի` հարձակողական:  Ըստ նրա`զորավարժության ընթացքոմ Արցախի սահմանին նկատված իրավիճակի թեժացումը, որի հետևանքով երկու կողմերն էլ  մարտական կորուստ ունեցան, զորավարժության հետ կապ չունի:  «Ընդհանուր իրավիճակի հետ է կապված»,- կարծիք հայտնեց նա:

Yerkir.am-ի հարցին, թե զորավարժությանն ի՞նչ գնահատական են տալիս իրանական ու ռուսական կողմերը, ադրբեջանագետը պատասխանեց. «Իրանի կողմից արձագանք չեմ տեսել, նրանք ավելի զգույշ քաղաքականություն են վարում: Բնականաբար, հետևում են, որովհետև Նախիջևանը Իրանի հետաքրքրությունների ոլորտում է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանցից արձագանք եղել էր 102-րդ ռազմաբազայից, նշել էին, թե հետևում են, ու որևէ արտառոց բան չկա: Նախօրոք պլանավորված սցենարի համձայն են իրականացվել խաղարկված գործողությունները. Հետևաբար` արձագանքներն այլ կերպ լինել չէին կարող: Իհարկե, ռուսական կողմը կարող էր անհանգստացած լինել, ու դրա պատճառներն ունեն, բայց այդ մասին բացահայտ չեն հայտարարի` հաշվի առնելով Թուրքիայի հետ իրենց հարաբերություններն ու շահերը Սիրիայի տարածքում»:

Yerkir.am –ի դիտարկմանը, թե տեսակետ կա, որ դիվանագիտական ճակատում պաշտպանության նախարարությունը մենակ է մնացել, բանախոսն արձագանքեց` եթե ագրեսիա կա, ապա, բնականաբար, հայկական դիվանագիտությունն ակտիվ գործ ունի անելու, բայց եթե դա հակահարձակողական սցենարով նախատեսված զորավարժություն է, ապա մեզ մնում է ակտիվ հետևել:

 

 

 

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica