close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել Երևանը. Մարության

Հասարակություն

12 Հունիսի 2019, 16:01
 «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել Երևանը. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով` «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը` «այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»:

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, նա ասաց. «Չեմ կարծում, որ չեն ցանկանում, կարծում եմ` ուղղակի չեն կարողանում կատարել այդ ծառայությունները: Իրենց մեքենաների, աշխատուժի քանակը, տեխնիկայի վիճակը գրեթե հասել է զրոյի: Իրենց ասելով` օրական 10-12 մեքենա են հանում, բայց մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում և հետ է վերադառնում, այսինքն` փոքր քանակության մեքենաներ են կարողանում սպասարկել քաղաքը, և այն, ինչ տեսնում ենք, հենց դրա արդյունքն է»:

Մարությանը չբացառեց՝ պայմանագիրը «Սանիթեքի» հետ կխզվի, թե ե՞րբ դա կլինի, ժամանակը ցույց կտա, երբ ստեղծվի բյուջետային հիմնարկը: «Իրենք գումարներ չեն ներդնում, պետք է, ըստ պայմանագրի, 8000 աղբաման լինի, դրանից այսօր մոտ 5000-ն է առկա, և վիճակը շատ վատ է: «Սանիթեքը» թերի աշխատանքի համար ամեն ամիս տուգանվում է»,- հավելեց նա:

Դիտարկմանը, թե «Սանիթեք»–ի ղեկավարությունը նշել է, որ հեղափոխության օրերին մայրաքաղաքում 2000 աղբաման է վնասվել, Մարությանը պատասխանեց. «Ոչ մի ապացույց չկա իրենց ասածի մեջ, բացարձակ չեմ հավատում այդ թվերին։ Իրենց գույքի համար պատասխանատու են իրենք, և պայմանագրով, եթե չեմ սխալվում, այդ աղբամանները պետք է ապահովագրված լինեն։ Թող ապահովագրեն, դա բիզնես է, ամբողջ աշխարհում լինում են ֆուտբոլային ֆանատների կողմից կազմակերպված գործողություններ, կամ Ֆրանսիայում տեսաք` ինչ էին անում դեղին ժիլետները»։

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica