close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ ասում ենք` արտաքին թշնամի ունենք, պաթոս չէ, փաստ է. ռազմական փորձագետ

Հասարակություն

12 Հունիսի 2019, 15:25
 Երբ ասում ենք` արտաքին թշնամի ունենք, պաթոս չէ, փաստ է. ռազմական փորձագետ

Ցանկացած զորավարժություն ու զորահանդես ինչ-որ մեսիջ է պարունակում, «Անսասան եղբայրություն 2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները, օրինակ, ևս մեկ անգամ հաստատեցին, որ Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է պատերազմի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Ըստ նրա` Ադրբեջանի` պատերազմի տեսլականը հետևյալն է` Նախիջևանում իրենք ունենալու են ակտիվ պաշտպանություն, հարձակվողական գործողությունները լինելու են արցախյան առաջնագծում:

«Այս տարվա երկու մեծ զորավարժություններն էլ այն տրամաբանությունն ունեին, որ մի դեպքում նրանց 4-րդ կորպուսը` Բաքվինը, հասնում է առաջնագիծ, մյուսը` 2-րդ կորպուսը, հարավային մասում է գործում: Այսինքն` մի կողմից խաղարկվում են հարձակվողական գործողություններ, որում ներգրավում են երկրի խորքում եղած ռեզերվները, մյուս կողմում ակտիվ պաշտպանություն են իրականացնում` Թուրքիայի ներգրավմամբ: Ամենակարևոր մեսիջը, որ ստանում ենք, հետևյալն է` ռազմական ճանապարհով հասնել Արցախի հարցի` ի նպաստ իրենց հանգուցալուծման: Եվ չնայած խաղաղասիրական բոլոր կոչերին ու լոզունգներին` Ադրբեջանը հավատարիմ է իր բռնած գծին ու դրանով է առաջնորդվում»,- ասաց Վրթանեսյանը:

Նա հստակեցրեց` երբ ասում ենք` արտաքին թշնամի ունենք, պաթոս չէ, փաստ է, և այս իրավիճակում ցանկացած ներքին թուլություն պառակտում, փոխադարձ թշնամություն, հատկապես `Արցախի մասով, թուլացնում է մեր դիրքերն ու ավելացնում Ադրբեջանի` ինչ-որ արկածախնդրության դիմելու գայթակղությունը:

Yerkir.am –ի դիտարկմանը, թե տեսակետ կա, որ դիվանագիտական ճակատում պաշտպանության նախարարությունը մենակ է մնացել, Վրթանեսյանն արձագանքեց. «Ես նման խոսակցություններ չեմ լսել ու չեմ կարծում, թե կապ չկա արտգործնախարարության ու պաշտպանության նախարարության միջև: Չգիտեմ, նույնիսկ զարմացա` նման հայտարարություն լսելով: Թերացումների մասին գուցե կարելի է խոսել, բայց ասել, թե այս երկու գերատեսչությունները կապ չունեն, այդպես չէ»:

Հստակեցրինք` խոսքը ոչ թե կապ չունենալու, այլ ՊՆ-ին դիվանագիտական ճակատում մենակ թողնելու մասին է:  Նա թեև կրկին նշեց` նման բան, դժվար թե լինի, բայց, այնուամենյանիվ, համաձայնեց` շատ բան փոխվել է ու հիմնակնում` համակարգող կառույցների մակարդակով: «Իշխանության, ղեկավարության անփորձությունից է, թե` կադրային ռեսուրսների խնդիր է, որ շատ բաներ չեն հասցնում, ու դա փաստ է»,- նշեց Վրթանեսյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica