close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտաքին թնամիներին թողած` ներքին թշնամիներ ենք փնտրում, աճեցնում. Կարեն Վրթանեսյան

Հասարակություն

12 Հունիսի 2019, 14:04
 Արտաքին թնամիներին թողած` ներքին թշնամիներ ենք փնտրում, աճեցնում. Կարեն Վրթանեսյան

Հունիսի 7-11-ը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժություններին, ըստ ադրբեջանական լուրերի, մասնակցել են 5000 մարդ, 200 միավոր զորատեխնիկա, 180 խումբ հրթիռահրետանային համակարգեր և այլն. այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը` ավելացնելով, որ զորավարժություններին  մասնակցել են նաև զինվորականներ Թուրքիայից` առնվազն 2 դասակ հետևակի մարտական մեքենաներ, բազմաթիվ սպաներ և այլն:

Ըստ նրա` զորավարժության նպատակներից է Նախիջևանի առանձին համազորային բանակի ու Թուրքայի զինված ուժերի շտաբների համագործակցությունը:

Վրթանեսյանը նշեց, որ վերջին 10 օրվա ընթացքում Արցախի առանձնագծում սահմանային իրավիճակն աստիճանաբար լարվում է: «Հայտնի է Ադրբեջանի կողմից առնվազն երկու կորստի մասին: Հայկական կողմում էլ է մարտական կորուստ եղել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մոտ կանգնած լրատվամիջոցները բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում, ինչը բավական մտահոգիչ է: Այս ֆոնին զարմանալի է, որ հայկական լրատվամիջոցները բավական զուսպ են այս ամենը լուսաբանում, զուսպ` դեռ շատ մեղմ է ասված: Պաշտոնական աղբյուրները նույնպես բավական զուսպ են ներկայացնում, բայց, դրան զուգահեռ, շարունակվում է թշնամիների որոնումը: Ինչ-որ խմբեր փնտրում են ներքին թշնամիներ, խմբեր են մատնացույց արվում` որպես ներքին թշնամիներ: Վտանգավոր իրավիճակ ենք տեսնում, երբ, ունենալով ռեալ արտաքին թշնամիներ, Հայաստանում ինչ-որ խմբեր ուզում են այլ խմբերի թշնամացնել, թշնամություն  սերմանել: Մեր իրական արտաքին թշնամիներին թողած` ընկել ենք, ինչ-որ ներքին թշնամիներ ենք փնտրում, աճեցնում»,- մտահոգություն հայտնեց նա:

Կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն էլ, անդրադառնալով զորավարժությունների սցենարին, ասաց` դրանք անցկացվել են պաշտպանողական-հակահարձակողական սցենարներով: «Այսինքն, ըստ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համատեղ պլանի, հայկական զինուժը ճեղքում է առաջնագիծն ու խորանում Նախիջևանի հատվածում: Ադրբեջանական կողմ էլ իրականացնում է հակագրոհ, լեռնանցքների պաշտպանություն և հայկական զինուժի հետմղման խաղարկում»,- բացատրեց նա:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica