close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը ստորագրել է Ադրբեջանի և Վրաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության փաստաթուղթը

Տարածաշրջան

12 Հունիսի 2019, 13:02
 Էրդողանը ստորագրել է Ադրբեջանի և Վրաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության փաստաթուղթը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտոնական Resmi Gazete կայքը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունիսի 11-ից: Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը կնքվել էր 2018 թ. մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում:

Նշենք, որ այս օրերին Ադրբեջանում հանդիպում են երեք երկրների ՊՆ ղեկավարները` Հուլուսի Աքարը, Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը:

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica