close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեհաստանում թունել է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, տանում է Սաթե սենյակ

Խճանկար

11 Հունիսի 2019, 16:28
 Լեհաստանում թունել է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, տանում է Սաթե սենյակ

Գերմանական բունկերների համալիրի տարածքում` Մամերկի բնակավայրում, թունելի  մուտք է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, տանում է Սաթե սենյակ. հայտնում է The Sun- ը:

Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանի աշխատողներն այն գտել են հատուկ  գեոռադարի միջոցով: Ինչ վերաբերում է թունելի չափերին, ապա դրանք դեռևս հայտնի չեն:  Թանգարանի աշխատակիցները հույս են հայտնել, որ մինչև հունիսի վերջը կհաջողվի բացել թունելը:

Թունելի մուտքի մոտ 100 կիլոգրամանոց սալաքար է դրված, նաև կա սերտաճած ծառ, ինչը վկայում է այն մասին, որ թունելը չի բացվել մի քանի տասնամյակ շարունակ:

 Treasure hunters in Poland believe this hatch could lead to the Amber Room

Մոսկովյան պետության ցար Պետրոս Առաջինին նվիրված «Սաթե սենյակ»-ը դեռևս 1947 թվականին գերմանացիների կողմից տեղափոխվել է Քյոնիքսբերգի թագավորական ամրոց, որից որոշ ժամանակ անց`1945 թվականին, այն անհետ կորել է: Արդեն 74 տարի է, ինչ գիտնականներն ու պատմաբանները փնտրում են 17-րդ դարի արվեստի գլուխգործոցը:

 This is the only colour photo of the Amber Room before World War Two

Հավելենք նաև, որ մոտ 2 առաջ` 2017 թվականին, հայտարարվել էր սենյակի գտնվելու վայրի որոնողական աշխատանքների մասին: Ըստ հայտարարության` այն գտնվում է Դրեզդենի տարածաշրջանում:

 

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica