close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մասդար Սիթիի» գործադիր տնօրենը Հայաստանում նախագծեր իրականացնելու մտադրություն ունի

Տնտեսական

8 Հունիսի 2019, 18:00
 «Մասդար Սիթիի» գործադիր տնօրենը Հայաստանում նախագծեր իրականացնելու մտադրություն ունի

Հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի էմիրության էկո-քաղաք «Մասդար Սիթիի» գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի հետ: Այս մասին հայտնում են Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և վերամշակվող էներգետիկայի ոլորտներում համագործակցություն զարգացնելու հնարավորությունները:

Բասելայբը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանում վերոնշյալ ոււղղություններով նախագծեր իրականացնելու մտադրության մասին:

Տիգրան Ավինյանը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը նպատակ ունի ավելացնելու վերամշակվող էներգետիկայի չափաբաժինը և պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերելու այդ ուղղությամբ օտարերկրյա ներդրումների իրականացմանը:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական THALES տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն  Ռեմի Փոլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցերին:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica