close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+16°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկամտահարկի համահարթեցմանը կողմ չենք քվեարկելու. Ծառուկյան

Հասարակություն

7 Հունիսի 2019, 15:36
 Եկամտահարկի համահարթեցմանը կողմ չենք քվեարկելու. Ծառուկյան

«Հարկային օրենսգրքին կողմ չենք քվեարկելու, որովհետև այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ: Կան և՛ լավ բաներ: Համահարթեցման համար մենք դեմ ենք լինելու, որովհետև սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի ավելացումն  ընդունելի չի: Ընդհանրապես ունենք 800 հոգի, որ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ:  800 հոգու համար պե՞տք է անեն համահարթեցում»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ես կխնդրեի՝ հարկային օրենսգիրքը վերանայողները, բարեփոխումներ անողները բարի թող լինեն համաշխարհային մակարդակով նայեն: Գերմանիայում, եթե անձը ստանում է 9000 եվրո, ապա նա չի հարկվում: Հայաստանում ևս պիտի օրենք ընդունեն, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք չհարկվեն»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին՝ համահարթեցման պատճառով:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica