close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը տնտեսական ցուցանիշներով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությանը

Հարցազրույց

5 Հունիսի 2019, 16:24
 Նիկոլ Փաշինյանը տնտեսական ցուցանիշներով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությանը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ անդրադարձավ ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելու մասին օրինագծի ընդունմանը և այդ օրինագծի թերի կողմերին՝ նշելով, որ օրենքի ընդունմամբ կառավարությունը չլուծեց իր առջև դրված խնդիրը, քանի որ ներկրվող ցեմենտը կշարունակի մրցունակ մնալ և տեղական արտադրանքը դուրս մղել շուկայից։ Ավելին, նոր օրենքը կնպաստի նաև անշարժ գույքի շուկայում գների ավելացմանը, ինչպես նաև ցեմենտի գործարանների փակվելուն։

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տնտեսական ցուցանիշներից՝ տնտեսագետն ասաց, որ վարչապետը բարձրաձայնում է միայն դրական միտում ունեցող ցուցանիշները՝ լռելով տնտեսական անկման մասին վկայող թվերի մասին, ինչը մեզանում այս տարի առկա է նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ։

Ինչ վերաբերում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնելուն, ապա, ըստ Սուրեն Պարսյանի, մեզանում առայժմ գործընթացներ են ընթանում, որոնք խրտնեցնում են արտաքին ներդրողներին։ Դրանցից մեկը տնտեսվարողներին նույնպես «սևերի» ու «սպիտակների» տարանջատելու գործընթացն է։

«Այն բիզնեսմենները, որոնք աշխատում են իշխանությունների հետ, այս կամ այն ֆոնդերում գումարներ են ներդնում, սպիտակ են և նրանց նկատմամբ հակաքարոզչություն չի իրականացվում։ Բիզնեսմենները, որոնք կապված են որոշակի խմբերի, քաղաքական դեմքերի հետ, նրանց նկատմամբ հստակ հակաքարոզչություն է իրականացվում ու նույնիսկ պատժամիջոցներ են կիրառվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Դրական Մեկնարկ
19 Հուլիսի 2019, 12:37 Դրական Մեկնարկ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica