close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես եմ ԼՂ հարցի պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին. Փաշինյան

Հասարակություն

5 Հունիսի 2019, 13:44
 Ես եմ ԼՂ հարցի պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին. Փաշինյան

Ե’վ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, և’ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ ԼՂ հարցի վերաբերյալ իմ տեսլականը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախում պատերազմ հրահրող «դավադիրների» թեմային:

Նա նշեց, որ դավադիրների մասին ինքը բարձրաձայնել է դեռ Գորիսում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ։ «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ ԼՂՀ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել եմ իմ տեսլականը և հետաքրքրվել՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն դրա հետ: Պարզվել է, որ համաձայն են դրա հետ,  և երբ դրանից հետո այդ սեղանի շուրջը ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց են պատկերացնում՝ ինչ քայլերով պետք է գնալ առաջ, եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է` գնա, «Ֆեյսբուք»-ում գրի` Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է նա դա անում։ Նա 100 տոկոսով գիտի` ինչ է կատարվում»,– ասաց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ նախկինում Արցախի ղեկավար կազմը տեղյակ չի եղել ԼՂ բանակցային գործընթացից: «Ընդ որում` երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղեկացնել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում։ Ես եմ ԼՂ հարցի պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել` ինչ է բանակցվել ինձանից առաջ։ 5 անգամ հարցրել եմ` դուք տեղյակ եղե՞լ եք, թե ինչ են պայմանավորվել, իրենք տեղյակ չեն եղել։ Իրենք դրանից հետո գնում են, իրենց օգնականների և նույնիսկ իրենց սոցցանցերի էջերում գրում են՝ էս ապազգային իշխանություն է, հակաազգային իշխանություն է, հողերը... Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են դա անում»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե այդ դավադիրների վտանգը դեռ առկա՞ է, նա պատասխանեց. «Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն»։

Հավելենք նաև, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ավելի վաղ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ է տեսնում: «Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,- նշել էր նա:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica