close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+12°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել. Փաշինյանը՝ երեկվա ձերբակալության մասին

Քաղաքական

5 Հունիսի 2019, 12:05
 Լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել. Փաշինյանը՝ երեկվա ձերբակալության մասին

Բոլորս էլ հասկանում ենք, որ վերջին 10 տարվա ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն. խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի ձեռբակալությանը։ «Փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է` ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեմքերը, դեպքերը։ Եթե այս պայմաններում ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի, ես այդ լուրն իմանալուց հետո շատ էմոցիոնալ պահեր եմ ապրել»,- հավելեց նա:

Ըստ նրա` ձերբակալությունը վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին:

Փաշինյանն ավելացրեց, որ խոսքն առայժմ ձերբակալության մասին է,  հայտնի չէ` մեղադրանք կառաջադրվի՞, թե՞ ոչ: «Բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, և այն, որ քննությունը հենց 2008 թվականի մարտի 1-ից տարվել է կոծկելու ուղղությամբ, ակնհայտ է»,- ասաց նա` հավելելով, որ հարցաքննություններից պարզ է դարձել, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե ճշմարտությունն են պատմում, այլ հնարավոր բոլոր եղանակներով փորձում են կոծկել այն։

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica