close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսական աճի տեմպերը դանդաղել են

Քաղաքական

26 Մայիսի 2019, 22:53
 Տնտեսական աճի տեմպերը դանդաղել են

Օրերս Նիկոլ Փաշինյանի և պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն էր տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել էին բյուջետային հավել յալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել էր, որ այս տարի պետբյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում է սպասվում:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ի սկզբանե 2019 թվականի պետբյուջեի համաձայն, նախատեսվել է ավելի քիչ հարկեր/ՀՆԱ հարաբերակցություն, քան 2018 թվականին էր՝ մոտ 0,6 տոկոսի չափով: «Կարող ենք ասել, որ 2019 թվականի ընթացքում պլանավորվել էր ավելի քիչ հարկեր հավաքել, իսկ հիմա շատ են հավաքում սահմանված պլանից և սա ցույց տալիս որպես ձեռքբերում և հաղթանակ: Սա, ըստ էության, արդար մոտեցում չէ, կիսաճշմարտություն է: Բացի դա, տնտեսական տարբեր հաշվարկների համաձայն՝ մեկ տոկոս տնտեսական աճը պետք է 12 մլրդ դրամի չափով լրացուցիչ մուտքեր բերի պետբյուջե: Ենթադրենք, պլանավորել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ 2019 թվականի ընթացքում, եթե 6 կամ 7 տոկոս տնտեսական աճ գրանցվի, ապա դրա ամեն մի տոկոսը պետբյուջե 10-12 մլրդ դրամ լրացուցիչ գումար պետք է բերի: Սա ընդունված չափորոշիչ է: Տարվա ընթացքում կդիտարկենք կառավարության նշած վիճակագրությունը, որի համաձայն ունենք մոտ 7 տոկոս տնտեսական աճ և կհամեմատենք նախորդ տարվա հետ, երբ ունեինք 10-12 տոկոս տնտեսական աճ՝ այս նույն ժամանակահատվածում: Բայց այն ժամանակ պետբյուջեի մուտքերը շատ ավելի արագ տեմպերով էին աճում, քան այս տարի: Ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ և ոչ թե բացարձակ թվերով: Այս ամենին նայելով՝ ներկայիս կառավարությունը լավ չի աշխատում, ավելին ասեմ՝ իր աճի տեմպն ավելի դանդաղ է, քան նախորդ կառավարությանը: Բացի այդ, այս տարվա տնտեսական աճը հիմնված է վիճակախաղերի և առևտրի, մասամբ էլ՝ շինարարության վրա: Այս երեք ճյուղն էլ ոչ արտահանելի ոլորտներ են, այսինքն՝ սա ներքին սպառման արդյունքում է եղել, այլ կերպ ասած՝ ստվերի բացահայտման: Օրինակ, մանրածախ առևտուրը աճել է ոչ թե այն պատճառով, որ մարդիկ սկսել են շատ առևտուր անել, այլ ուղղակի ստվերն է բացահայտվել», - ասում է Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ բազմաթիվ խանութների, կրպակների սեփականատերերը փաստում են, որ իրենց առևտրի ծավալները մոտ 30 տոկոսով նվազել են՝ նախորդ տարվա համեմատ. «Սա նկատելի է նույնիսկ խոշոր սուպերմարկետների դեպքում, և հիմա աճը զուտ ստվերի բացահայտման հաշվին է իրականացվում, իսկ շահումով խաղերը մեր պետբյուջեի եկամտային մասի վրա շատ չնչին ազդեցություն են թողնում»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է, որ այժմ խնդիր ունենք գնահատելու տնտեսական այս աճի որակը:

«Կառավարությունը հռչակել է, որ այն պետք է լինի ներառական, այսինքն՝ հասարակության բոլոր անդամները պետք է զգան այդ աճի ազդեցությունը, սակայն այն առայսօր չի զգացվում մեր ժողովրդի մեծ մասի վրա, քանի որ այդ աճն ապահովում են այն ոլորտները, որոնք իրական տնտեսական հատվածի հետ կապ չունեն կամ շատ չնչին ազդեցություն ունեն: Եթե խոսում ենք հիմնական ճյուղերի ազդեցության մասին, դա գյուղատնտեսությունն է, որն այս տարի ևս բավականին վատ վիճակում է գտնվում: Գյուղոլորտում է աշխատում մեր ընդհանուր աշխատողների կամ զբաղվածների մեկ երրորդը, և նրանց մոտ ֆինանսական վիճակը չի բարելավվել, ավելին՝ վիճակն ավելի է վատացել, քանի որ մի շարք պետական ծրագրեր դադարել են՝ դիզելային վառելիքի, պարարտանյութի և այլնի մասով», – փաստում է մեր զրուցակիցը:

Նույն խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: «Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած», – ասել է վարչապետը:

Սուրեն Պարսյանը կարծում է, որ միանշանակ սխալ է նման գնահատական տալը կամ առնվազն ժամանակավրեպ՝ հատկապես եթե տեսնում ենք, թե տնտեսական աճը որ ոլորտներն են ապահովել: «Ամռանը գյուղատնտեսության ակտիվ շրջանն է, և եթե չկարողանանք գյուղոլորտի նկատմամբ պատշաճ մենեջմենթ իրականացնել, խնդիր ենք ունենալու, ինչպես անցած տարի: Անցած տարի, մասնավորապես ոռոգման ջուրն ուշացնելու պատճառով, բավականին կրճատվեցին բերքի ծավալները: Բացի դրանից, խնդիր կա նաև բերքի իրացման մասով: Կանխատեսվում է, որ այս տարի առանձին պտուղների դեպքում ունենալու ենք բավականին լավ բերքատվություն, սակայն իրացման հետ կապված խնդիրները դեռևս հստակ չեն, և արտահանման լոգիստիկ կազմակերպությունները ևս խնդիրներ ունեն, հատկապես «Սպայկան» և այլն: Սրանց ազդեցությունը ևս կլինի շուկայի վրա: Պետք է լուրջ նախապատրաստվել, որովհետև եթե այս կամ այն պատճառներով մեր արտահանման լոգիստիկան տուժի կամ արտահանման ժամանակ խնդիրներ ունենանք, կտրուկ անկում կգրանցվի գյուղոլորտում, և դրա ազդեցությունը լուրջ կլինի», – եզրափակում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica