close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրահավաքային հարթակից սպառնալիքներ հնչեցրած երիտասարդը պնդում է` դատապարտելի բան չի ասել

Քաղաքական

26 Մայիսի 2019, 17:05
 Հանրահավաքային հարթակից սպառնալիքներ հնչեցրած երիտասարդը պնդում է` դատապարտելի բան չի ասել

Երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի հարթակից սպառնալիքներ հնչեցրած երիտասարդը` Ջիվան Աբրահամյանը, ով բերման էր ենթարկվել ոստիկանություն, դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից, այդ մասին տեսակապի միջոցով հայտնելով ֆեյսբուքյան էջում: Նա նախ հանդիմանել է իր պահվածքը դատապարտող ԱԺ պատգամավորներին: Երիտասարդը պնդում էր, որ ոչ մի դատապարտելի հայտարարություն չի հնչեցրել, ավելին, իր սպառնալիքներով հագեցած խոսքը դատապարտող պատգամավորներին համարում է կապիկ, հայերեն չհասկացող, հայերենին չտիրապետող: Նա հայտարարեց, որ չի վախենում օրենքից, քանի որ օրենք չի խախտել: Նա ընդգծեց`պատրաստ է նորից կրկնել այն, ինչ ասել է հանրահավաքի հարթակից:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ հանրահավաք են կազմակերպել` հայտարարելով, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքն է: Ելույթներից մեկի ժամանակ Ջիվան Աբրահամյանը սպառնալիքներ է հնչեցրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին, ասելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում, ապա  «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»:Այսօր արդեն նա բերման էր ենթարկվել ոստիկանական բաժանմունք:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica