close
Եղանակը Երևանում
15 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲՈԿ -ն անվանափոխել՝ Բարձրագույն Վարկաբեկման Հանձնաժողովի (ԲՎՀ). Ավետիք Իշխանյան

Հասարակություն

25 Մայիսի 2019, 16:09
 ԲՈԿ -ն անվանափոխել՝ Բարձրագույն Վարկաբեկման Հանձնաժողովի (ԲՎՀ). Ավետիք Իշխանյան

Հելսինյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չճանաչելով Բարձրագույն Որակաորման Հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանին, որոշակի համակրանք ունեի նրա նկատմամբ, համարելով նրան սկզբունքային անձնավորություն, գիտության նվիրյալ, զերծ քաղաքական-կուսակցական կաղապարներից։ Բայց ահա, տուրք տալով «ժողովրդական լայն զանգվածների պահանջին», կամ կատարելով իր  քաղաքական վերադասի պատվերը, «հանկարծ» , «պատահականորեն», «բայց նաև ճիշտ ժամանակին» «հայտնաբերեց», որ Ռոբերտ Քոչարյանին անցյալ տարի կալանքից ազատած վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածուական դիսերտացիան գրագողություն է։

Ուրեմն ԲՈՀ-ը  գրագողության դեմ պայքարի շրջանակներում,  մասնագետների հատուկ մշակված ծրագրով, համակարգիչը պատահական ընտրանքի սկզբունքով,  հարյուրավոր դիսերտացիաներից պատահականորեն  ընտրեց Ալեքսանդր Ազարյանի դիսերտացիան և արդեն ԲՈՀ-ի «սկզբունքային» ղեկավար Սմբատ Գոգյանը, առանց լուրջ փորձաքննության տալու դիսերտացիան, հրապարակային հայտարարում է Ալեքսանդր Ազարյանի գրագողության մասին։ Պարոն Սմբատ Գոգյան, կարող է դուք  գիտական աշխատանքների հեղինակ եք, բայց , կներեք, Դուք գիտնական չեք։ Գիտնականը էժանագին քաղաքական պատվերներ չի կատարում, ժողովրդահաճո հայտարարություններ չի անում, բանսարկություններով չի զբաղվում։ Ձեր ղեկավարած կառույցն այլևս անաչառ համարվել չի կարող, այն դարձավ վարչապետին կից կառույց, ինչպիսիք են Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը։

Խորհուրդ կտայի կառույցն անվանափոխել՝ Բարձրագույն Վարկաբեկման Հանձնաժողով (ԲՎՀ)»:


Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica