close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը մտադիր է շրջանցել Կոնգրեսի արգելքը, որպեսզի ավարտին հասցնի արաբական երկրներին զենք վաճառելու գործարքներից մեկը

Աշխարհ

25 Մայիսի 2019, 14:53
 Թրամփը մտադիր է շրջանցել Կոնգրեսի արգելքը, որպեսզի ավարտին հասցնի արաբական երկրներին զենք վաճառելու գործարքներից մեկը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շրջանցել Կոնգրեսի արգելքը, որպեսզի ավարտին հասցնի Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին զենք վաճառելու գործարքներից մեկը: Վերջինիս ընդհանուր ծավալը մոտ 7 միլիարդ դոլար է, գրում է NY Times-ը:

Նշվում է, որ ամերիկացի կոնգրեսականները Սաուդյան Արաբիային զենք վաճառելուն դեմ են՝ այդ երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների պատճառով: Դրանցից ամենահայտնին, օրինակ, Թուրքիայում սաուդյան հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունն էր, ինչը, ըստ որոշ կասկածների, կատարվել էր Սաուդյան արքայազնի ղեկավարությամբ։

Մինչ կատարված սպանությունը, Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ ընդհանուր առմամբ ավելի քան 100 միլիարդ դոլարի սպառազինությունների վաճառքի մասին էր պայմանավորվել։  Եվ որպեսզի պայմանավորված գործարքը կայանա, Թրամփը հայտարարել է՝  եթե իրենք չվաճառեն այդ զենքը, ապա դրանից կօգտվեն Ռուսաստանն ու Չինաստանը։ Իրականում, ըստ  NY Times-ի,  այստեղ պատճառն այլ է. Սաուդյան Արաբիան տարիներ շարունակ աշխարհում զենքի խոշորագույն ներկրողն է, ու Թրամփն իր հայտարարությամբ ակնարկում է, որ զենքի պահանջարկը արաբական երկիրը կբավարարի՝ չինական ու ռուսական սպառազինություն գնելով։

Հենց այս ժամանակ ամերիկացի առաջնորդը վետո դրեց Կոնգրեսի արգելքի վրա`այդպիսով իրականացնելով զենքի հերթական խմբաքանակի վաճառքը Սաուդյան Արաբիային:

Լրատվամիջոցի տվյալներով` այժմ նա, հավանաբար, արտակարգ դրություն կմտցնի միևնույն բանն անելու համար։

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica