close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.53
GBP1604.41
EUR1539.47
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անդրադարձ` Կալիֆորնիայի և Արցախի միջև հարաբերությունների ներկա իրավիճակին. Արցախի ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումները Կալիֆորնիայում

Արցախ

25 Մայիսի 2019, 12:59
 Անդրադարձ` Կալիֆորնիայի և Արցախի միջև հարաբերությունների ներկա իրավիճակին. Արցախի ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումները Կալիֆորնիայում

Մայիսի 13-19 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) փառատոնին մասնակցելու հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:  

Միջոցառմանը ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Արցախի անկախ պետականաշինության գործընթացին, միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին։ 
 
Միջոցառման շրջանակներում կայացել է  նաև հանդիպում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Կրեկորյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Լոս-Անջելես – Շուշի քույր քաղաքների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Հայ ուսանողական միության անդամների, «Ասբարեզ»   օրաթերթի անձնակազմի, Ամերիկայի Հայ Իրավաբանների Միության ներկայացուցիչների, ինչպես նաև Լոս-Անջելեսի Երիտասարդ քրիստոնյաների ընկերակցության (YMCA) ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արցախի քաղաքացիական հասարակության միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները։
 
Այցի շրջանակներում Արմինե Ալեքսանյանն այցելել է Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտո։ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում կայացել են հանդիպումներ նահանգային ժողովի խոսնակ Էնթոնի Ռենդոնի, նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանի և Կալիֆորնիայի Արտակարգ իրավիճակների, Կլիմայի փոփոխության, Գյուղատնտեսության և սննդի կոմիտեների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ տեղակալ Արմինե Ալեքսանյանը նաև առանձին հանդիպում է ունեցել Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի հետ։
 
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի և Արցախի միջև հարաբերությունների ներկա իրավիճակին և կարևորել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն մի շարք համատեղ նոր ծրագրերի իրականացման շուրջ։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica