close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.33
GBP1605.45
EUR1542.20
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենեսուելայի բանտերից մեկում բախումներ են տեղի ունեցել. զոհվել է 30 մարդ

Աշխարհ

25 Մայիսի 2019, 12:21
 Վենեսուելայի բանտերից մեկում բախումներ են տեղի ունեցել. զոհվել է 30 մարդ

Վենեսուելայի հյուսիսարևմտյան տարածաշրջանում տեղակայված բանտերից մեկում բախումների հետևանքով մահացել է 30 մարդ: Այս մասին գրում է Reuters  լրատվական գործակալությունը:

Բախումները տեղի են ունեցել վենեսուելական Ակարիգուա քաղաքում: Քաղաքային իշխանությունների տեղեկություններով` բախումները սկսվել են բանտից փախչելու անհաջող փորձից հետո:

«Փախուստի փորձ էր եղել, որից հետո կալանավորների միջև սկսվել են բախումներ: Ոստիկանները միջամտել են, որպեսզի դադարեցնեն կռիվը»,- հավաստիացրել է աղբյուրը:

Միջադեպի հետևանքով տուժել է 19 ոստիկան:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica