close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք արձանագրել ենք մի խումբ ուսանողների ուղղորդում, ու դա հստակ է եղել մեզ համար. Արայիկ Հարությունյանը` ԵԿԹՊԻ-ում բողոքի ակցիայի մասին

Հասարակություն

24 Մայիսի 2019, 15:49
 Մենք արձանագրել ենք մի խումբ ուսանողների ուղղորդում, ու դա հստակ է եղել մեզ համար. Արայիկ Հարությունյանը` ԵԿԹՊԻ-ում բողոքի ակցիայի մասին

Դռներ փակելն անցանկալի գործողություն է և եթե կան խնդիրներ կամ մտահոգություններ, ուսանողները կարող էին գալ նախարարություն և հարցը չհասցնել այդ գործողություններին. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների կողմից բողոքի ակցիաներ իրականացնելուն և կրթական հաստատության նորընտիր ռեկտորի հրաժարականի պահանջին:

Ըստ նախարարի` իրենք արձանագրել են «ինչ-որ խումբ» ուսանողների ուղղորդում, որը հստակ է եղել իրենց համար: «Ամբողջ ինֆորմացիային տիրապետում ենք, բայց ուսանողների հետ հանդիպման ժամանակ սրա վրա կանգ չառանք, որովհետև դա մեզ համար շատ անկարևոր է, և բոլոր այդ դրսևորումները պետք  է արհամարհվեն, որովհետև դա արվում է այն խմբերի կողմից, որոնք մեկ տարուց ավելի է՝ մերժված են և մերժված են լինելու»,- ընդգծեց Հարությունյանը`միևնույն ժամանակ ավելացնելով, որ ինքը հանդիպել է ուսանողների հետ  և երկար զրուցել նրանց բարձրացրած հարցերի շուրջ:

«Ես նրանց ասել եմ, որ այսօր նաև ընտրված ռեկտորի հետ կհանդիպենք, կնախատեսենք ընդլայնված հանդիպում բոլոր ուսանողների հետ: Կարծում եմ, որ իրավիճակն այդ ԲՈՒՀ-ում կվերադառնա բնականոն հուն, արդեն իսկ վերադարձել է: Երեկ բնականոն աշխատել են, այսօր կասեմ, թե որ օրը հանդիպում կունենանք: Խնդիրները, որ բարձրացրել են, և' օբյեկտիվ են, և' սուբյեկտիվ են, բոլորը, որպես փաստ, կդնենք քննարկման սեղանին և լուծում կգտնենք, այդ խնդիրները կվերացնենք»,- եզրափակեց նախարարը:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica