close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովուրդը պատանդ չէ ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների ձեռքում. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

23 Մայիսի 2019, 22:32
 Ժողովուրդը պատանդ չէ ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների ձեռքում. Արմեն Ռուստամյան

Ունենք մեր հստակ օրակարգն ու  հանրահավաքում հնչած գաղափարները, ծրագրերը:  Կոչ են անում լրջության և ընդգծում` այսօրվա իշխանությունները պետք է սթափվեն ու լրջանան. ՀՅԴ նախաձեռնած հանահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա` ճիշտ նպատակ դնելով, բայց սխալ միջոցներով այդ նպատակներից հեռանալու ենք, նաև ցավով արձանագրեց` անցած տարի սկիզբ առած շարժումը, որը համաժողովրդական բնույթ, բոլորովին այլ մակարդակ ու  ծավալ ուներ, հիմա առնվազն այդպիսին չէ, ու դրա խորը վելուծությունը պետք է անել, քանի որ ինքնագոհ կեցվածքով շարունակել հնարավոր չէ:

«Մեր ժողովուրդն ու հասարակությունը պատանդ չէ ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների ձեռքում: Եթե նրանք իրար հետ հարց ունեն լուծելու, կարող են այդ հարցերը լուծել իրենց տեղերում ու ձևերով: Չի կարելի ասել, թե դատարաններ չկան Հայաստանում,  պետական ինստիտուտների նկատմամբ այդ նիհիլիզմը չի կարող լավ տեղ տանել: Սահմանադրական փոփոխություններ կարող են անել, 88 պատգամավոր են Ազգային ժողովում, մեծամասնություն են, իսկ այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ անելու օրինական ճանապարհով,- ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով անցումային արդարադատությանն ու օրեր առաջ կազմակերպված` դատարանների մուտքերը փակելու ակցիային` անա հավելեց. «Անցումային արդարադատության նպատակը հաշտության ու համերաշխության հասնելն է, սերունդների խզված համերաշխությունը վերականգնելն է, բայց այսօր մենք ճիշտ հակառակն ենք անում: Ավելի լավ էր անցումային արդարադատություն լիներ, քան միանձնյա դատավարություններ»:

 

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica