close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտքեր են փոխանակվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ. խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

Հասարակություն

23 Մայիսի 2019, 15:52
 Մտքեր են փոխանակվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ. խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 22-ին տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջեւ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն (Георгий Борисенко): Քննարկվել է ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Խորհրդակցություններից հետո Արման Հակոբյանին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը (Сергей Рябков): Ծավալուն զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica