close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կստեղծվի փաստաբանական հիմնադրամ`նախատեսված անվճարունակ քաղաքացիների համար

Իրավունք

23 Մայիսի 2019, 15:50
 Կստեղծվի փաստաբանական հիմնադրամ`նախատեսված անվճարունակ քաղաքացիների համար

Հայաստանում կստեղծվի փաստաբանական հիմնադրամ`նախատեսված  անվճարունակ քաղաքացիների համար։ Համապատասխան օրինագիծը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մայիսի 23-ին արժանացել է հավանության խորհրդարանի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նիստի ընթացքում Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ վերջին ժամանակներս երկրում նկատվել է հանցավորության աճ, համապատասխանաբար ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնք դիմում են հանրային պաշտպանների օգնությանը, բայց գերծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ նրանց մատուցած ծառայությունների որակի վրա։

«Կառավարությունն առաջարկում է ստեղծել հիմնադրամ՝ բաղկացած փաստաբաններից, որոնք, հասարակական պաշտպաններ չհանդիսանալով, նվազագույն գումարով կվարեն գործեր, որոնք ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանա իրականացնել հանրային պաշտպանները»,-նշել է Զոհրաբյանը:

Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանի կողմից ներկայացված նախագծի` Փաստաբանների պալատի նախագահը կկարողանա աշխատանքային պայմանագիր կնքել փաստաբանի հետ, որը Պալատի անդամ չէ։

«Նա ազատ կմնա քննիչի հետ շփումներից, և Փաստաբանների պալատը կերաշխավորի նրա ամենամսյա աշխատավարձը։ Հիմնադրամում ներգրավված փաստաբաններին կվճարվի նվազագույն աշխատավարձ երկրի բյուջեից կատարած աշխատանքի դիմաց։ Դա կթեթևացնի հանրային պաշտպանների աշխատանքը, և նրանց մատուցած ծառայությունների որակը չի տուժի»,- վստահեցրել է նա:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica