close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառման համար թուրք ընդդիմադիր գործչի ազատազրկում են պահանջում

Տարածաշրջան

23 Մայիսի 2019, 15:04
 Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառման համար թուրք ընդդիմադիր գործչի ազատազրկում են պահանջում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության` Ստամբուլի նահանգային վարչության նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր 1.5 տարի առաջ: Նա մեղադրվում էր «հրապարակային ատելության և թշնամանքի հրահրման», «ահաբեկչական կազմակերպություն քարոզ անելու», «նախագահին վիրավորելու», «հասարակական աշխատողին զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու», «Թուրքիայի Հանրապետությանը հրապարակային նվաստացնելու» մեջ:

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բյուրոյի կողմից 2018 թ. հունվարի 15-ից սկսված հետաքննության արդյունքում պատրաստված մեղադրական եզրակացության մեջ պահանջվում էր 2 տարի 9 ամսից մինչև 11 տարի ազատազրկում. հաղորդում է sabah.com.tr կայքը:

Առաջադրված մեղադրանքների համար հիմք են ծառայել 2012-2017թթ․ սոցցանցերում Քաֆթանջըօղլուի կատարած թվիթերյան հրապարակումները, որոնցում նա քննադատում էր Էրդողանին և Թուրքիայի վարած ներքին քաղաքականությունը։ Քաֆթանջըօղլուի գրառումների մեջ տեղ էին գտել նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառումներ։ Մասնավորապես` մեղադրականի մեջ տեղ էր գտել հետևալ գրառումը. «Պատմության մեջ այսօրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Հիշում ենք սպանված մեր հայ քաղաքացիներին: 19.15-ին: Թաքսիմում»: Սակայն ցուցմունքների ժամանակ Քաֆթանջըօղլուն հայտարարել է, որ Ցեղասպանության թեմայով հրապարակումն իրեն չի պատկանում, միևնույն ժամանակ ընդունել է, որ մեղադրանքների համար հիմք ծառայած մյուս բոլոր հրապարակումների հեղինակն ինքն է։

Բացի այդ` Քաֆթանջըօղլուն 2013թ․ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, ևս մեկ գրառում էր կատարել Twitter-ում․ «Ապրիլի 23-ին հաջորդող օրն ի՞նչ օր էր։ Նրանց համար, ովքեր չեն ցանկանում իմանալ, հուշում․ 1915թ․»։

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica