close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ բացառում. ՀՀ ոստիկանապետը՝ վարչապետի ակնարկած դավադրությունների մասին

Քաղաքական

23 Մայիսի 2019, 13:55
 Չեմ բացառում. ՀՀ ոստիկանապետը՝ վարչապետի ակնարկած դավադրությունների մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը գործում է օրենքին համապատասխան: «Ես իրավասու չեմ պետության ղեկավարի որևէ ասածի մասով պարզաբանումներ տալ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունը, անկախ ամեն ինչից, ինչ էլ անի և անում է, անում է օրենքին համապատասխան»,- կառավարության նիստից հետո պատասխանեց նա լրագրողների հարցին, թե ի՞նչ կարող է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դարձյալ դավադրությունների մասին հայտարարության վերաբերյալ:

Հակադարձմանը՝ նման սպառնալիք տեսնո՞ւմ եք, մտավախություն ունե՞ք` դավադրության հետ կապված, Օսիպյանն արձագանքեց. «Չեմ բացառում»:

Թե ի՞նչ նկատի ունի, դա վերաբերում է ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերին, պատասխանեց. «Եկեք` ինչ տեղեկություններ ունի ոստիկանությունը,  այս պահին չհրապարակեմ»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում չէր զլացել անդրադառնալ նաև Արցախին, թե իբր դավադիր ուժեր կան:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ եւս մեկ թեմայի, որը վերը նշված հետ կապ ունի անուղղակի: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:

Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»,- ասել էր նա:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica