close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունն արտոնություններ տրամադրեց «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերություններին

Տնտեսական

23 Մայիսի 2019, 12:41
 Կառավարությունն արտոնություններ տրամադրեց «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերություններին

Կառավարությունն այսօրվա նիստում «Ջերմուկ գրուպ» ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրեց: 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 363,110,020 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 34,372,065 ՀՀ դրամ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 363 մլն դրամի ներդրում և ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ներկայումս ընկերությունում 385 աշխատատեղ է՝ 180-200 հազար դրամ աշխատավարձով:

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 756 մլն ՀՀ դրամ, որից 30 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 696 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 30 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Գործադիրը նմանատիպ արտոնություն տրամադրեց նաև «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին:  «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica