Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բողոքող ուսանողները բացել են ինստիտուտի դռները
Հասարակություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բողոքի ակցիա իրականացնող ուղանողները բացել ենն բուհի դռները: Ավելի վաղ նրանք խորհրդակցություն են անց կացրել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը քննության առնելու համար: ԿԳ նախարարը նրանց առաջարկել էր բացել ինստիտուտի դռները և ներկայացուցչական խումբ ուղարկել ԿԳ նախարարություն` բանակցելու:
Ուսանողները որոշում են կայացրել ընդունել նախարարի առաջարկը. 7 ուսանողից կազմված խումբը հանդիպելու է կրթության և գիտության նախարարին:
Նշենք, որ բողոքող ուսանողները պահանջում են ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հրաժարականը: