close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինդոնեզիայի նախագահը նախազգուշացրել է զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին սպասվող լուրջ հետևանքների մասին

Աշխարհ

22 Մայիսի 2019, 17:33
 Ինդոնեզիայի նախագահը նախազգուշացրել է զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին սպասվող լուրջ հետևանքների մասին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Ուիդոդոն նախազգուշացրել է զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին սպասվող լուրջ հետևանքների մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրավակարգի ուժերը ձեռնամուխ կլինեն բոլոր անհրաժեշտ միջոցների գործարկմանը նրանց նկատմամբ, ովքեր անկարգություններ են հրահրել։ Զինված ուժերը և ոստիկանությունը կգործեն օրենքների սահմաններում»,- ասել է նախագահը`շեշտելով, որ «կառավարությունը չի հաշտվի նրանց հետ, ովքեր խաթարում են անվտանգությունը, ժողովրդավարական գործընթացներն ու պետության միասնականությունը»։

Նա նաև կոչ է արել Ինդոնեզիայի քաղաքացիներին` «չվախենալ ու չընկրկել կատարվածի առաջ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում բախումների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 200-ը վիրավորվել են:

 

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica