close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանները շրջափակելը, ըստ Զեյնալյանի, քաղաքական ակցիա էր

Իրավունք

21 Մայիսի 2019, 17:48
 Դատարանները շրջափակելը, ըստ Զեյնալյանի, քաղաքական ակցիա էր

Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատական տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանների աշխատանքը կաթվածահար անելու կոչին ու դրան հաջորդած իրադարձություններին: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ  նա բացատրեց` պետք է կարողանանք տարանջատել քաղաքական ու իրավական գործընթացները, իսկ տեղի ունեցածը քաղաքական էր:

Նախարարն ասում է, որ քաղաքական էր նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե բոլոր այն դատավորները, որոնք ներքուստ գիտեն`  անաչառ և օբյեկտիվ լինել չեն կարող, պետք է հրաժարական տան: «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ և չի կարող արդարադատություն իրականացնել, կարող է հրաժարական տալ և պետք է հեռանա։ Խոսքը սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»,- նշեց Զեյնալյանը` հավելելով, որ դատաիրավական համակարգի կուտակված խնդիրների մասին բոլորը գիտեն, իսկ դրանց օր առաջ լուծում տալն անհրաժեշտություն է:

 Արտակ Զեյնալյանը նշում է, որ վարչապետի նշած «վեթթինգ»-ի գործընթացը անցումային արդարադատության հետ կապ չունի, ինչպես պնդում են մի շարք իրավաբաններ: Ըստ նախարարի՝ «վեթթինգն» իրականացվելու է միջազգային փորձի հիման վրա եւ օրենսդրական ճանապարհով:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica